211652_close_icon
views-count1428 դիտում article-date 16:39 06-07-2015

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ԵԺԿ Երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված եռօրյա ամառային հավաքում

Հուլիսի 2-ին Բարսելոնայում մեկնարկեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված եռօրյա ամառային հավաքը, որտեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացրին ՀՀԿ ԵԿ ղեկավար,ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը: Ամառային հավաքը <<Թվային օրակարգ>> ծրագրի շրջանակներում էր, որի ընթացքում հանդիպումներ եղան տվյալ ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ: Հավաքի մեկնարկային օրվա ընթացքում քննարկումներ ու կարծիքների փոխանակում իրականացվեց հեռանկարների ու մարտահրավերների վերաբերյալ, որին հաջորդեց Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունների փաթեթի ներկայացումը: Ծրագրի երկրորդ օրվա ընթացքում ներկայացվեց Եվրոխորհրդարանում որոշումների ընդունման գործընթացը, որից հետո խոսվեց արդի հասարակության վրա թվայնացման ունեցած ազդեցությունների, դրական և բացասական կողմերի մասին: Ծրագրի 3-րդ՝ եզրափակիչ օրվա ընթացքում ներկայացվեց էլեկտրոնային քվեարկության գործընթացը, դրա առավելություններն ու թերությունները: Այնուհետև մասնակիցները կլոր սեղանի շուրջ քննարկում ունեցան փոխանակային տնտեսության վերաբերյալ և կատարեցին ծրագրի արդյունքների ամփոփում:

Նմանատիպ նյութեր