211652_close_icon
views-count1224 դիտում article-date 14:58 08-09-2015

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը նոր ուսումնական տարին սկսում է միջազգային հարթակում ակտիվ և արդյունավետ գործունեությամբ

Վերջերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվեց Արևելյան համագործակցության վերաբերյալ երկօրյա ծրագիր, որը կազմակերպվել էր <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի և Եվրոպայի ժողովուրդների կուսակցության (ԵժԿ) խմբի կողմից: Ծրագրին մասնակցում էին շուրջ 13 երիտասարդներ Հայաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Վրաստանից: Այն ընթանում էր Բրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանում: Ծրագրին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Աննա Մկրտչյանը: Ծրագրային առաջին օրվա ընթացքում երիտասարդները մասնակցեցին մի շարք խորհրդակցությունների և քննարկումների, հանդիպումներ ունեցան ԵԽ որոշ անդամների և ԵժԿ խմբի մի շարք խորհրդականների հետ: Քննարկվեց ԵԺԿ խմբում օրենսդրական համակարգումը, որին հաջորդեցին խորհրդակցություններ ԵԺԿ խմբի կառուցվածքի, վարած քաղաքականության, դրանում որոշումների կայացման մեխանիզմի, Արևելյան համագործակցության երկրների հետ ԵԺԿ խմբի կողմից տարվող անհատական աշխատանքների և ունեցած միջազգային կապերի, <<Եվրոնեստ>>-ի հնարավորությունների և դրա շուրջ համագործակցության թեմաներով: Հաջորդիվ երիտասարդները ներկա գտնվեցին Բյուջեի և ռազմավարական քաղաքականության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հանդիպմանը: Օրվա վերջում մասնակիցները ծանոթացան ԵԽ անդամների գործառույթներին և ԵԽ անդամ դառնալու հնարավոր ուղիներին: Ծրագրի 2-րդ և վերջին օրը մեկնարկեց Արևելյան համագործակցության երկրների միջև համագործակցության հեռանկարների, ինչպես նաև բարեփոխումների և օրենքի դերի շուրջ քննարկումներով: Համագործակցության մեջ կարևորվեց ԵԺԿ խմբի մամուլի դերը: Այնուհետև ԵԽ անդամ, <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի նախագահ Օթմար Կարասի կողմից ներկայացվեցին եզրափակիչ գնահատումները ԵԺԿ քույր կուսակցության խորհրդարանական խմբերում պահանջների և շահերի վերաբերյալ: Ծրագրի ավարտին կատարվեց քննարկումների արդյունքների ամփոփում, և մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր