3591 դիտում
11:25 16-09-2015
Լևոն Հայրապետյանն ազատ է արձակվել տնային կալանքից
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը, ով մեղադրվում է «Բաշնեֆթ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու մեջ, ազատվել է տնային կալանքից: Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին:
Քննիչի որոշմամբ նա ազատ է արձակվել, քանի որ լրացել է տնային կալանքի տակ մնալու առավելագույն ժամկետը:
Լ. Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել է սեպտեմբերի 15-ին: «Բաշնեֆթ»-ի գործով նա կալանքի տակ էր գտնվում 2014 թվականի հուլիսի 17-ից, իսկ մեկ այլ՝ 700 հազար դոլարի հափշտակման գործով՝ անցյալ տարվա աշնանից:
Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազությունը չի հաստատել 2-րդ գործով մեղադրական եզրակացությունը և վերադարձրել է նյութերը՝ հավելյալ քննության համար: Այդ կերպ լրացել է հետաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 12-ամսյա ժամկետը:
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
22:49 14-09-2024
Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել․ փաստաբաններ
1009 դիտում
16:00 06-06-2024
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել. նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք
2211 դիտում
09:35 18-09-2015
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ազատ է արձակվել նախնական կալանքից
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»