211652_close_icon
views-count131698 դիտում article-date 13:39 04-12-2020

Դիմացինդ քեզանից լավ տղու ծնող է, որովհետև եդ տղեն զոհվեց , որ դու ապրես ու քո ընտանիքը վայելես, ոչ թէ իր Մորը քաշքշես.Արսեն Արշակյան

Վերջերս կոչով դիմեցի Ոստիկանության ծառայող իմ ընկերներին՝ զերծ մնալ որդեկորույս , անհետ կորած, զոհված և գերեվարված զինվորների Մայրերի վրա ուժ գործադրելուց, ինչը ևս պնդում եմ հիմա։ Ինչպես հասկացա այդ իմ գրառումը տարածվեց մամուլում, և անկեղծ ասած անձնական նամակ ստացա ընդամենը 3 կնոջ տեսքով , ԲՏՌ -ի կառուցվացքի կանանցից, որոնք ինձ ամոթանք էին տալիս, որ նման բան եմ գրել։ Հաշվի առնելով նրանց ՝ ինչ-որ մեկի մայրը կամ կինը լինելու հանգամանքը , նպատակահարմար չեմ գտնում հրապարակել տվյալները։ Տիկնայք նախ գտնում էին, որ լավ են անում և ինձ մեղադրում էին, որ նախկինների ժամանակել էին որդեկորույս մայրերին քարշ տալիս փողոցում։ Ուզում եմ տեղեկացնել, տիկնայք ԲՏՌ- ներ, այդ ոստիկաններին ոչ Ռոբերտ Քոչարյանն է ներմուծել արտասահմանից, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ առավելևս ձեր անհասկանալին, դա նույն այն ոստիկաներն են ։ Եթե ձեզ թվում է այն ժամանակվա քարշ տվողին կարելի է արդարացնել՝ սխալվում եք։ Անմարդկայնությունը ժամանակաշրջան չունի։ Ծառայություն, հրաման և առաջադրանք կատարելիս պետք է նախ լինել Մարդ՝ հաշվի առնելով ով է դիմացինդ։ Դիմացինդ քեզանից լավ տղու ծնող է, որովհետև եդ տղեն զոհվեց , որ դու ապրես ու քո ընտանիքը վայելես, ոչ թէ իր Մորը քաշքշես։ Վերաբերվում է բոլոր ժամանակների դեպքերին։ Տղերք, կանգ առեք։ Հետո չասեք, չեմ զգուշացրել։

Նմանատիպ նյութեր