11506 դիտում
10:37 17-09-2015
Հին երևանցիները հուսով են, որ Տարոն Մարգարյանը չի նպաստի իրենց ընտանիքների արտագաղթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող գետնանցումում:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 20-ից ավելի հին երևանաբնակներ տարիներ շարունակ իրենց գոյությունը պահպանելու համար նշված հատվածում մանրածախ առևտրով են զբաղվում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք վրդովված ասում էին. «Բանկերից վարկ ենք վերցրել ու կոպեկ-կոպեկ տարիների ընթացքում այդ վարկերն ենք մարում: Եղել են նույնիսկ օրեր, որ 1000 դրամ էլ չենք կարողացել տանել տուն, մինչդեռ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի առևտրի ու սպասարկման վարչության պետ Արման Եդոյանը իրա շքախմբով ժամանել էր մեզ մոտ և ուլտիմատումով հրամայում էր, որ 5 օրվա ընթացքում նշված տարածքն ազատենք: Մեր հարցին էլ, թե՝ բա որտե՞ղ վաստակենք մեր հանապազօրյա հացը, Եդոյանը անգիր արած կրկնում էր՝ գնացեք յառմարկաներ: Արդեն մեր համբերության բաժակը լցվել է, կառավարությունը ասում է, թե՝ մի արտագաղթեք, բայց ինչքան էլ սիրենք մեր հողն ու ջուրը, միևնույն է, քաղաքապետարանի չինովնիկների պատճառով ստիպված 2 ճանապարհ ունենք՝ կամ պետք է գնանք Կիևյան կամրջից մեզ գցենք կամ էլ արտագաղթենք:
Կան ընտանիքներ, որ բազմանդամ են: Երեխաներ ունենք բանակում ծառայող ու ուսանողներ: Եթե այս տարածքից մեզ վտարում են, այդ դեպքում ո՞վ է մարելու վարկերը, մեր զինվոր բալեքին ո՞նց ենք մի երկու կտոր սնունդ հասցնելու, ինչքան էլ բանակը ընտիր կերակրում է, ո՞վ չգիտի, որ բոլոր զինվորներն էլ սիրում են իրենց ծնողի ձեռքի եփածը համտեսեն:
Կրկին անգամ դիմում ենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի ինքը միջամտի և կարողանանք մեր գոյությունը պահպանենք: Իսկ եթե ոչ, մենք մեր ընտանիքներով, մեր ու մանուկ, ահել-ջահելով կպաշարենք քաղաքապետարանն ու կառավարությունը:
Եդոյանը եկավ մեզ հաթաթա տվեց, գնաց, 2 օր հետո էլ ամենաթանկ ավտոյով մարդ քցեց-սպանեց: Հետաքրքիր ա, էդ համեստ աշխատավարձով որտեղի՞ց ա գնել Lexus-ը»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել քաղաքապետարանի պարզաբանումը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1433 դիտում
16:38 03-09-2014
Իրենց մտահոգող հարցերը երևանցիները բարձրաձայնում են թեժ գծի հեռախոսահամարներով
5279 դիտում
10:43 01-02-2018
Հայաստանում հացի արտադրության ծավալը շարունակում է նվազել՝ արտագաղթին զուգահեռ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)