211652_close_icon
views-count1124 դիտում article-date 11:01 17-09-2015

Իրանում ավարտվել են ՄԱԳԱՏԵ-ի հետ երկօրյա խորհրդակցությունները

Թեհրանում ավարտվել են ՄԱԳԱՏԵ-ի և այդ երկրի իշխանությունների միջև երկօրյա խորհրդակցությունները: Խորհրդակցությունների ընթացքում շարունակվել է իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի կետերի քննարկումը, որոնց շուրջ ՄԱԳԱՏԵ-ն որոշ կասկածներ ուներ: Նշված հարցերի շուրջ պարզաբանումները սեպտեմբերի 8-ին գրավոր կերպով ՄԱԳԱՏԵ-ին է ներկայացրել իրանական կողմը: Հաջորդ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի վերջին: Ճանապարհային քարտեզի շրջանակում բոլոր միջոցառումները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 15-ը, իսկ դեկտեմբերի 15-ին ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն կպատրաստի զեկույց, որում ամփոփված կլինեն Իրանի հետ համագործակցության արդյունքների գնահատականները: Եթե զեկույցն ապացուցի, որ Իրանը ռազմական նպատակներ չունի միջուկային գործունեության մեջ, ապա հուլիսի 14-ին Վիեննայում միջազգային վեցյակի և Իրանի միջև ստորագրված համապարփակ համաձայնագրով նախատեսված գործողությունների պլանը կսկսի կյանքի կոչվել:

Նմանատիպ նյութեր