4022 դիտում
08:36 18-09-2015
Արամ Մանուկյանը բավական բարդ իրավիճակում է հայտնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Բանն այն է, որ նա նախօրեին ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մարալիկում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրողներին էլէներգիայի վարձի վճարման կտրոններ են բաժանվել: Նա ասել էր նաև, որ պատրաստ է նույնիսկ ցույց տալ այդ «չեկերի» օրինակները:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ մի քանի պատգամավորներ՝ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, մի շարք հեղինակություններ՝ Երևանից ու Մարալիկից երեկ Արամ Մանուկյանին 2 օր ժամանակ են տվել՝ պահանջելով կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել: Ի՞նչ եք պատրաստվում անել, «Ժողովուրդ»-ի այս հարցին Մանուկյանն ասաց. «Ես քաղաքական հայտարարություն եմ արել եւ կներկայացնեմ նաև փաստաթղթերը»:
Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ Ա. Մանուկյանին այդ լուրը փոխանցել են Մարալիկի ՀԱԿ և ԲՀԿ գրասենյակներից»:
Նմանատիպ նյութեր
3083 դիտում
11:22 21-11-2017
Ռուսաստանում «արտերկրյա գործակալ» ճանաչված ամերիկյան ԶԼՄ-ները բարդ իրավիճակում են հայտնվել
2591 դիտում
22:28 24-03-2021
Խոակին Կապառոս. Հայտնվել ենք բարդ խմբում, որտեղ կա Գերմանիայի նման բարդ հավաքական
1145 դիտում
16:10 24-11-2014
«Մանչսթեր Սիթի»-ն բարդ իրավիճակում է գտնվում. Պելեգրինի
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը