211652_close_icon
views-count3089 դիտում article-date 11:22 21-11-2017

Ռուսաստանում «արտերկրյա գործակալ» ճանաչված ամերիկյան ԶԼՄ-ները բարդ իրավիճակում են հայտնվել

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող ինը լրատվամիջոց որպես «արտերկրյա գործակալներ» գրանցելու Մոսկվայի որոշումը: Ռուսական կողմը պնդում է, որ այդ քայլն արվել է ի պատասխան «Ռուսաստանն այսօր» հեռուստաընկերության ծրագրերը տարածող ընկերությունը ԱՄՆ-ում «արտերկրյա գործակալ» գրանցելու որոշմանը: Այցելելով Մոսկվայում «Ամերիկայի Ձայն»-ի և Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանի գրասենյակ, դեսպանը նշել է, որ Մոսկվայի քայլը բոլորովին փոխադարձ չէ և կիրառվելու դեպքում «անհնար կդարձնի դրանց աշխատանքը» Ռուսաստանում: Դեսպանի խոսքով, 80 տարվա պատմություն ունեցող ամերիկյան FARA ակտը, որով «Ռուսաստանն այսօր»-ը «արտերկրյա գործակալ» է ճանաչվել, չի խոչընդոտում ընկերության աշխատանքն ԱՄՆ-ում այլ ուղղակի տեղեկացնում է ֆինանսավորման աղբյուրների մասին: Մինչդեռ Ռուսաստանում «արտերկրյա գործակալները» շատ ավելի բարդ կանոնադրությամբ են կարգավորվում և դրանց գործունեությունը կարող է նույնիսկ դադարեցվել առանց դատարանի որոշման: «Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Ամանդա Բենեթն ասել է. «Այս պահին, մենք չենք կարող ասել, ինչպիսի ազդեցություն է ունենալու Ռուսաստանում մեր գործունեության վրա այս որոշումը: Կարող ենք միայն ասել, որ «Ամերիկայի Ձայն»-ը օրենքով անկախ, անաչառ և լուրերի վրա հիմնված լրատվական կազմակերպություն է, և մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքներին»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4127133.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր