211652_close_icon
views-count42573 դիտում article-date 11:31 18-09-2015

Լարված իրավիճակ Արարատի մարզում. 1 տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ սուլոցներով պահանջում են, որպեսզի գյուղնախարարը կաբինետից իջնի ցած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Փոքր Վեդի գյուղի մշակույթի տան բակում են հավաքվել մեծ թվով գյուղացիներ, հիմնականում՝ Փոքր Վեդի, Լուսառատ, Տափերական, Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն գյուղերից, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի կառավարությունը՝ հանձինս գյուղնախարարության, կատարեն իրենց խոստումը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Գարնանը գյուղնախարարը բոլորիս խոստանում էր, որ աճեցված խաղողը գետնին չի մնա, կանոնավոր կսպառվի և գյուղացին նախորդ տարիների նման դժգոհ չի լինի, մինչդեռ հայտնի ֆիլմի նման՝ «դիփունքը խափում ին»»: Այսօր առավոտվանից նված գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհի Խոր Վիրապի հատվածը և երթևեկությունը կաթվածահար էր եղել: Ժամանել էին ոստիկանության Արարատի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ Սևակ Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները: Գյուղացիները ճանապարհը չէին բացում, պահանջում էին արդարացի լուծում: Ժամեր անց ժամանեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ով գյուղացիներին հրավիրեց մշակութի տանը հանդիպելու: Ժողովուրդը ոտքով մշակույթի տուն հասնելուց հետո պահանջեց, որպեսզի նախարարն իջնի ներքև, այլ ոչ թե կաբինետում հարց քննարկի: Սկզբից նախարարը հրաժարվում էր դրսում հանդիպել ժողովրդի հետ և միայն Արարատի ոստիկանապետ Ս. Քոչարյանի հորդորից հետո նախարարն իջավ ներքև, իսկ եթե նա չիջներ, ժողովուրդը պատրաստվում էր կրկին փակել ճանապարհը: Արդեն 30 րոպեից ավելի է՝ գյուղացիները նախարարին ներկայացնում են իրենց արդարացի պահանջները, իսկ նախարարն ու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պատասխանում են գյուղացիներին հուզող հարցերին: Նախարարը խոստանում է, որ գյուղացիների հարցերը կլուծվեն, սակայն մարկանց մոտ հավատը կորել է ու նախարարին ասում են, որ հերթական ամպագոռգոռ խոստումներն են լսելու: Մարդիկ խաղողի դաշտերը մշակելու համար բանկերից վարկեր են վերցրել ու հիմա չեն կարողանում վարկերը մարել: Նրանք խնդրեցին, որպեսզի կառավարությունը գոնե բարի կամք դրսևորի և ժամանակավորապես սառեցվեն վարկերը: Այս պահին ժամանակավոր դադար են վերցնում գյուղացիները, քանի որ գյուղնախարարն ու մարզպետը խոստացան, որ ոչ մի խաղող դաշտում չի մնա, գումարը ժողովուրդը կստանա, սակայն ժողովուրդը ասում է, որ մի քանի ժամվա ընթացքում, եթե հարցը չկարգավորվի, իրենք պատրաստ են բողոքի ակցիան շարունակել, սակայն հիմա սպասում են գյուղնախարարի, մարզպետի և պատկան մարմինների խոստումների կատարմանը: [color=#CC0000]Ժողովուրդը, հավատալով գյուղնախարարի ու մարզպետի խոստումներին, հրաժարվեց շարունակել բողոքի ակցիան և փակել ճանապարհը մինչև սեպտեմբերի 21-ը: [/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր