211652_close_icon
views-count3368 դիտում article-date 23:37 18-09-2015

Կողոպտել են երգիչ Դիմա Բիլանի առանձնատունը

Նոր Մոսկվայի Ռասկազովկա գյուղում անհայտ անձինք թալանել են փոփ-երգիչ Դիմա Բիլանի առանձնատունը։ Կողոպուտը կատարվել է ուրբաթ օրը` 01:00-ի սսահմաններում։ Մոսկվայի ոստիկանության աշխատակցները հարցաքննել են տանտիրոջը, պահակին, հարևաններին: Ըստ Lifenews-ի տեղեկություններիի՝ անհետացել է երգչին պատկանող չհրկիզվող պահարանը, որում եղել է 9 միլիոն ռուբլի։ Դեպքի առթիվ գործ է հարուցվել։ Հիշեցնենք, որ Դիմա Բիլանն առաջին ռուս կատարողն էր, ով Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց։

Նմանատիպ նյութեր