211652_close_icon
views-count4902 դիտում article-date 19:20 19-09-2015

Կողոպտել են Բիլանի առանձնատունը՝ իրենց հետ տանելով 10 մլն-ից ավելի գումար, թանկարժեք ժամացույցներ

Նոր Մոսկվայում կողոպտել են ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանի տունը: Ռուսական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ գողերը առանձնատուն սողոսկել են ծառի վրայով, դուռը առանձնացրել են փականներից, իսկ արդեն տանը բացել են չհրկիզվող պահարանը ու իրենց հետ տարել 10 մլն ռուբլուց ավելի գումար, ժամացույցների հավաքածուն: Բացի այդ, նրանք իրենց հետ վերցրել են նաև գողության պահը նկարահանած տեսախցիկները: Տեղի բնակիչները պատմել են, որ կողոպուտից առաջ իրենք տեսել են 3 կասկածելի անձանց: Բացի այդ, ասել են, որ կասկածում են բանվորներին, ովքեր վերջին ժամանակներում զբաղվել են տարածքի բարեկարգմամբ: Ըստ աղբյուրի, գողերը հավանաբար տեղյակ են եղել` որտեղ է Բիլանը թաքցնում իր ունեցվածքը:

Նմանատիպ նյութեր