211652_close_icon
views-count4382 դիտում article-date 22:19 21-10-2016

Դիմա Բիլանը կլքի ռուսական ,,Ձայնը,, նախագիծը

Афиша Daily էլեկտրոնային պարբերականը հրապարակել է ռուս երգիչ Դիմա Բիլանի հետ հարցազրույցը, որում երգիչը նշել է, թե ինչու մեկ անգամ լքելով ,,Ձայնը,, նախագիծը, կրկին վերադարձավ: ,,Ես ցանկանում էի ինձ համար մինչև վերջ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում առանց երգչին դիտելու լսել ու զգալ նրա ձայնը, ես արդեն հասկանում եմ այդ ամենը,, -ասել է երգիչը: Նա նաև նշել է, որ գումարը և իրնքնագովազդը, որը հնարավորություն է տալիս մրցույթի մասնակից ժյուրիի անդամներին ավելի ճանաչվել, իր համար կարևոր չեն: Կարևորը նոր ու հետաքրքիր տաղանդների բացահայտելն է: Բիլանը նշել է, որ իր մասնակիցներին չի թողնի, սակայն հավանաբար հաջորդ եթերաշրջանում ինքը չի լինի:

Նմանատիպ նյութեր