Իրանցիները հարգում են ամերիկացիներին և պատերազմել չեն ուզում. Հասան Ռուհանի
Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում պատասխանելով Իրանի կողմից հակաամերիկյան կարգախոսների հնչեցման մասին հարցին, պատասխանել է, որ Իրանի ժողովուրդը հարգում է ամերիկացիներին և պատերազմել չի ցանկանում ընդհանրապես ոչ մի երկրի հետ:
«Մեր ազգը հարգում է ամերիկացիներին: Նա չի ցանկանում որևէ պետության հետ պատերազմել, սակայն միևնույն ժամանակ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը ուղղված է եղել իրանական ժողովրդի դեմ և հասկանալի է, որ մարդիկ էմոցիոնալ կերպով էին արձագանքելու դրան»,-ընդգծել է Ռուհանին:
Նշվում է, որ սա Իրանի նախագահի առաջին հարցազրույցն է արևմտյան լրագրողներին Իրանի և միջազգային «վեցյակի» միջև այս տարվա հուլիսի 14-ին ատոմի հարցով գործարքի կնքումից հետո: