211652_close_icon
views-count1371 դիտում article-date 22:20 20-09-2015

Ամերիկյան Warner Bros.-ը կհամագործակցի չինացի գործընկերների հետ

Ամերիկյան Warner Bros կինոստուդիան չինացի ներդրողների հետ համաձայնագիր է կնքել՝ համատեղ կինոստուդիա հիմնելու համար: Համատեղ կինոստուդիան կնկարահանի ֆիլմեր, որոնք ուղղված կլինեն չինական լսարանի համար: Համատեղ ընկերությունը կկոչվի Flagship Entertainment Group և կտեղակայվի Բանգկոկում: Ընկերության 51 տոկոս ակցիաները՝ China Media Capital -ի գլխավորությամբ կպատկանեն չինացի ներդրողներին, իսկ Warner Bros.-ին՝ 49 տոկոսը:

Նմանատիպ նյութեր