211652_close_icon
views-count1564 դիտում article-date 16:14 21-09-2015

Կոլյան պոլիկլինիկայի բակում ծեծել է 2-ամյա դստեր հետ իրեն լքած նախկին կնոջը

Կոլյա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գավառ քաղաքի պոլիկլինիկայի բակում հանդիպելով իր նախկին կնոջը՝ Նարինե Մկրտչյանին և իր դուստր՝ երկու տարեկան Տաթևիկ Մկրտչյանին, ամուսնալուծության պատճառով վիճաբանության մեջ է մտել Ն. Մկրտչյանի հետ՝ մեկ անգամ ձեռքի ափով հարվածել է վերջինիս գլխին, քաշել մազերը և մեկ անգամ էլ աջ ոտքով հարվածել նրա ձախ ոտքի ազդրի շրջանին։ Կ. Գևորգյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր․օր-ի 118-րդ հոդվածով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր