211652_close_icon
views-count3504 դիտում article-date 17:30 28-11-2015

Ինչո՞ւ էր Կոլյան պոլիկլինիկայի բակում ծեծել կնոջը եւ քաշել մազերից ու ի՞նչ պատժի արժանացավ դրա համար

Ինչպես տեղեկացրել էինք, Կոլյա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գավառ քաղաքի պոլիկլինիկայի բակում հանդիպելով իր նախկին կնոջը՝ Նարինե Մկրտչյանին և իր դուստր՝ երկամյա Տաթևիկ Մկրտչյանին, ամուսնալուծության պատճառով վիճաբանության մեջ է մտել Նարինե Մկրտչյանի հետ մեկ անգամ ձեռքի ափով հարվածել է վերջինիս գլխին, քաշել մազերը և մեկ անգամ էլ աջ ոտքով հարվածել նրա ձախ ոտքի ազդրի շրջանին՝ Ն. Մկրտչյանին պատճառելով ֆիզիկական ցավ ու առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Կոլյա Գևորգյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտել տուգանքի՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր