2181 դիտում
16:35 21-09-2015
Հիմա էլ կարող եմ շեփորել, բայց այլեւս այն չի լինի. «Շեփոր Աշոտը» 27 տարի անց Ազատության հրապարակում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
Ղարաբաղյան շարժման խորհրդանիշ համարվող՝ «Շեփոր Աշոտը» (Աշոտ Միրզոյան) 27 տարի անց Ազատության հրապարակում [url=http://news.am/arm/news/287067.html]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում վերհիշում է շարժման տարիները:
[b]Ավտոբուսում իմացա, որ միտինգ է լինելու, չլսված բան էր
[/b]
«Այդ ժամանակ ինժեներ էի աշխատում Լազերային տեխնիկայում, որը գտնվում էր 6-րդ Մասիվում: Երբ շարժումը սկսվեց… պատահաբար իմացա, որ ինչ-որ միտինգ է լինելու: Գործընկերս ավտոբուսում ասաց, որ միտինգ է լինելու, գնալու ենք: Այն ժամանակ միտինգներ չկային, առաջին անգամն էր`ժողովուրդը հավաքվում էր միտինգի:
Փետրվարի 20-21-ն էր: Տղաներով հավաքվել էինք մեր ընկերոջ արվեստանոցում, կիթառ ու շեփոր էինք նվագում: Տղաներն ասացին. «Միտինգ կա ժամը 3-ին, մենք էլ իջնենք, կարևոր մի բանա լինելու, Մոսկվայի ինչ-որ պաշտոնյաներ էին եկել»: Եկանք Օպերա, ահագին ժողովուրդ կար, պատասխանի էին սպասում, որը ուշանում էր: Այդ ժամանակ էլ որոշվեց առաջ գնալ, մարդիկ հասան մայթ ու կանգ առան: Առաջին անգամ էր, որ ժողովուրդը պիտի փողոց փակեր, նման բան չէր եղել նախկինում: Մարդիկ վախենում էին, ոստիկաններ կային, բայց հետևից ճնշումը մեծանում էր, շարքերը խտանում էին և հետևից հրում էին արդեն, բայց առաջին գիծը առաջ չէր շարժվում: 5 րոպե, 10 րոպե, անտանելի ճնշումային պահ էր:
[b]Հենց շեփորեցի, էլ նայող չկար. մարդիկ դուրս եկան փողոց
[/b]
Ես կանգնած էի, կողքիս մի երեխա ասաց. «Շեփոր ա՞, կտա՞ս նվագեմ»: Ես էլ մտածեցի` եթե երեխան գիտի, որ ձեռքինս շեփոր է, հաստատ նվագել կիմանա: Տվեցի շեփորս, մի երկու նոտա նվագեց, ժողովուրդը սկսեց բողոքել:
Հենց այդ պահին ես սկսեցի նվագել «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի երաժշտությունը: Ժողովուրդը հենց առաջին վայրկյանից ընդունեց իմ շեփորը: Հենց նվագեցի, էլ նայող չկար` ոստիկան կա, չկա, ժողովուրդը գնաց առաջ: Բարձրացանք Բաղրամյանով, ինքս էլ մի բարձր տեղ կանգնեցի ու սկսեցի նվագել տարբեր բաներ, օրինակ՝ «Իմ սիրտը լեռներում է, «Դլե յաման» և այլն: Ահագին ժամանակ նվագեցի, բայց պատասխանը չէր գալիս: Ես էլ հիվանդ էի, գնացի գործընկերոջս տուն թեյ խմելու, մի ժամից հետ եկանք, ժողովուրդն ավելի էր շատացել:
Մոտենալու ոչ մի ձև չկար: Ես էլ բարձրացա մի տեղ և հենց նվագեցի, միկրոֆոնով մեկն ասաց` շեփորին ճանապարհ տվեք: Բայց ի՞նչ ճանապարհ, տեղ չկար: Մարդիկ, ինձ ձեռքերի վրա փոխանցելով, հասցրեց կենտրոն: Էդ օրը էդպես անցավ:
[b]15 հազար մարդ Ազատության հրապարակից ոտքով հասավ 6-րդ Մասիվ՝ շեփորին կանչելու:[/b]
Ամբողջությամբ կարդացեք [url=http://news.am/arm/news/287067.html]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1724 դիտում
21:30 19-09-2014
Արջը շեփոր է նվագում. տեսանյութ
42739 դիտում
14:22 12-10-2020
Եթե Աշոտը սխրանքներ է կատարել՝ պետք է բարձրաձայնել, բայց ոչ մյուս զինծառայողների հաշվին. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
772 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)