24047 դիտում
23:30 29-10-2024
«Կորեայի ձոր»-ում բնակվողներն ասում էին․ «Արաբկիրը 3 թաղապետ է ունեցել, որ մտածել են բնակիչների մասին, իսկ միակ կամուրջը, որ քանդվելու եզրին է, պետք է հրատապ նորոգվի, քանի այն պատուհաս չի դարձել քաղաքացիների համար»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երբ Արաբկիրի թաղապետերն էին Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանը, Արամ Ազատյանը, շարքային արաբկիրցիները, այդ թվում ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ի տարածքում ապրող սեփական տան բնակիչները, իրենք էին զգում, որ իրոք տարածքի մասին հոգ տանող մարդիկ կան։
Գրեթե միշտ Ա․ Երիցյանը, Հ․ Անտոնյանը, Ա․ Ազատյանը հսկողության տակ էին պահում ոչ միայն ձորում սանիտարահիգիենիկ վիճակը, այլև թիվ 1 խնդիր էին համարում բնակիչների համար «Կորեայի ձոր»-ից դեպի Կոտայքի մարզի տանող ճանապարհների բարեկարգ լինելը, իսկ Ա․ Ազատյանի թաղապետ եղած ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Ա․ Ազատյանի շնորհիվ «Կորեայի ձոր»-ում, որ անգամ ԽՍՀՄ տարիներին չի ունեցել արտաքին լուսավորություն, հարյուրից ավելի լեդ լույսեր տեղադրվեցին։
Արաբկիրի ներկայիս թաղապետի պաշտոնի ժամանակավոր կատարող Սուրեն Վարոսյանը երևի թե ժամանակ չունի այցելելու «Կորեայի ձոր», իսկ եթե այցելի, ապա սեփական մաշկի վրա կզգա, որ գետի վրա եղած կամուրջը, ժողովրդի լեզվով ասած ,«հոգեվարք» է ապրում։ Կամուրջն ամբողջությամբ քայքայման եզրին է, ինչը պետք է մտահոգի թե՛ Երևանի քաղաքապետարանին, թե՛ Արաբկիրի թաղապետարանին, իսկ կամրջի վրա առաջացած հսկայական փոսերի պատճառը, ըստ բնակիչների, կեղտաջրերի վնասված խողովակներն են, որը «Վեոլիա ջուր»-ը պետք է փոխի, սակայն մի քանի ամիս է էսօր-էգուց են անում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ոչ միայն «Կորեայի ձոր»-ում բնակվող սեփական տների բնակիչներից, այլ նաև Երևանից դեպի Կոտայքի մարզ մեկնող վարորդներից, ովքեր պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը միջոցներ ձեռնարկեն այդ մի քանի մետրանոց կամուրջը հիմնովին ասֆալտապատեն և դա պետք է արվի օրերի ընթացքում՝ հաշվի առնելով, որ ձմեռը սարերի հետևում չէ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+