Ինչ պարգեւի է արժանացել Վալերի Օսիպյանը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից
Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով:
Նշենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ նախագահականից։