211652_close_icon

Շանթ Հարությունյանի գործով տուժող է ճանաչվել նաև Վալերի Օսիպյանը. ՀԺ

views-count2048 դիտում article-date 09:54 06-06-2014
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով տուժող է ճանաչվել նաև Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը։ Թերթի թղթակցի հետ զրույցում Վալերի Օսիպյանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունը։ «Հետո կխոսենք, հարգելի՛ս»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր