211652_close_icon
views-count2091 դիտում article-date 09:19 23-09-2015

«Happy Birthday to You» երգն ազատվել է հեղինակային իրավունքներից

ԱՄՆ-ի Դաշնային դատարանը որոշել է, որ «Happy Birthday to You» (Շնորհավոր տարեդարձդ) երգի նկատմամբ Warner/Chappell Music ընկերությունն այլևս չպետք է հեղինակային իրավունքներ ունենա: Warner ընկերությունը, սակայն, հայտարարել է, որ այն ձեռք է բերել 1998 թվականին՝ այլ ընկերությունից, իսկ վերջինս էլ պնդում է, որ Warner-ին տրված հեղինակային իրավունքները տարածվում են միայն երաժշտության վրա: Երգը գրվել է 1893 թվականին՝ Միլդրեդ և Փաթի Հիլլ քույրերի կողմից: Սկզբում այն ստացել էր «Բարի առավոտ բոլորին» անվանումը:

Նմանատիպ նյութեր