ԱՄՆ Սենատում դեմոկրատներն արգելափակել են աբորտների մասին օրինագիծը
ԱՄՆ Սենատի դեմոկրատ անդամներն արգելափակել են օրինագիծը, որն արգելում էր հղիության 20-րդ շաբաթից հետո աբորտ կատարել, հաղորդում է BBC-ն:
Օրինագիծը Սենատին էին ներկայացրել հանրապետականները, ովքեր ցանկանում էին այդկերպ սահմանափակել աբորտների թիվը և կրճատել այն կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորումը, որոնք աջակցում են դրան:
BBC-ի թղթակիցը պատմել է, որ հարցը հայտնվեց 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական քարոզաշավի կենտրոնում այն բանից հետո, երբ հրապարակվեց մի տեսանյութ, որում ոչ կառավարական «Ընտանիքի պլանավորման ամերիկյան դաշնությունը» քննարկում է բժշկական հետազոտության համար էմբրիոնների վաճառքին առնչվող հարց: Կազմակերպությունը հերքել է սկանդալին իր մասնակցությունը: