211652_close_icon

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Երևանի ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում մահացել է տեղի 100-ամյա բնակիչ

views-count2446 դիտում article-date 23:44 10-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ մարտի 10-ին, Երևանի Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, որ ՀՀ Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում բնակվող կինը մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը նշված կենտրոնում բնակվող 100-ամյա Մանուշ Հ.-ն է։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր