ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Իրանից ծանր ջուր գնելու մասին օրինագիծը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները կողմ են քվեարկել Իրանից ծանր ջուր գնելն արգելող օրինագծին, հաղորդում է Ria Novosti-ն:
Օրինագիծը հիմնականում աջակցություն է ստացել հանրապետականների կողմից, ովքեր մեծամասնություն են կազմում Կոնգրեսի ստորին պալատում:
Ինչպես հայտարարել է Պալատի՝ արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, այս միջոցառումը կարող է օգնել զսպել Իրանում ծանր ջրի արտադրությունը:
Նշենք, որ երկուշաբթի Սպիտակ Տունը հայտարարել էր, որ եթե օրինագիծը հաստատվի, ադմինիստրացիան կարգելափակի այն: