211652_close_icon
views-count7377 դիտում article-date 13:41 23-09-2015

Արմենչիկն արձագանքել է վաստակավոր արտիստի կոչման արժանանալու շուրջ հնչած քննադատություններին

Երգիչ Արմենչիկը՝ Արմեն Գոնդրաչյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու և դրան հետևած քննադատությունների հետ: Նա, մասնավորապես, գրել է. «Եu՝ Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը եւ նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար- վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում: Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաեւ իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր' առ իմ ժողովուրդ: Ես սիրում եմ իմ ժողովրդին՝ բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգեւորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին: «‪Սերը Հաղթահարում Է Ատելությունը»:‬

Նմանատիպ նյութեր