Իսրայելցի զինվորը սահմանային անցակետում գնդակահարել է 18-ամյա մի պաղեստինցի աղջկա. տեսանյութ
Դեպքը տեղի է ունեցել իսրայելա-պաղեստինյան սահմանային անցակետի մոտ: Իսրայելցի զինվորականնեից մեկը հրազենային կրակոց է արձակել 18-ամյա պաղեստինցի Խուդեիլ Խուշլեմունի վրա և թողել նրան կես ժամ արյունաքամ լինել:
Աղջկա կյանքը չի հաջողվել փրկել: Ըստ Milliyet-ի՝ աղջիկը իսրայելցի զինվորականներից պահանջել է ազատել իրենց պատկանող հողերը և դանակով սպառնացել նրանց: Իսրայելցի զինվորականները պահանջել են, որպեսզի նա բացի դեմքը, սակայն աղջիկը հրաժարվել է կատարել պահանջը և մոտեցել է անցակետին: Իսրայելցի զինվորականներից մեկը հրազենային կրակոցով սպանել է վերջինիս:
Այլ աղբյուրները պնդում են, որ աղջիկը եղել է անզեն: