211652_close_icon
views-count2218 դիտում article-date 15:59 23-09-2015

Նախարար Արփինե Հովհաննիսյանը Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ մի շարք աշխատակիցների պարգևատրել է շնորհակալագրերով

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Անկախության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ, աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Նախարարության մի շարք աշխատակիցների պարգևատրել է շնորհակալագրով: «Մեր ազգային տոնի հետ կապված երեք զգացում եմ ունենում՝ շնորհակալության՝ անկախությունը կերտողների, այն մեզ նվիրողների նկատմամբ, պատասխանատվության՝ բոլորիս համար և աղոթք՝ սահմանին կանգնած զինվորի կյանքի ու առաղջության համար»,- ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իր տեղում, իր կարողություններին ու հնարավորություններին համապատասխան պետք է ծառայի անկախ Հայաստանի, մեր ազգի ու պետականության համար: [img]/ups/images/0765935001443007726380681.jpg[/img] Երկարամյա ծառայության համար նախարարի շնորհակալագրով պարգևատրված նախարարության աշխատակից, քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի այրի Հասմիկ Նավասարդյանի խոսքով՝ հաջողության հասնելու համար պետք է գիտակցել անկախության գինը: «Մեր նախնիները երազել են անկախության, պետականության կառուցման համար. այսօր այն մեզ տրված է, բայց մեր վերջնական նպատակին հասնելու համար դեռ շատ անելիք ունենք»,- ասել է Հասմիկ Նավասարդյանը՝ սերունդներին մաղթելով ուժ ու եռանդ պետականաշինության գործում հաջողության հասնելու համար: [b]ՀՀ Արդարադատության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր