211652_close_icon
views-count2183 դիտում article-date 16:19 21-10-2019

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է հուշամեդալներով և շնորհակալագրերով՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին նոր որոշումներ է ստորագրել, որոնցով Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրած ավանդի և ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել է՝ • Հարություն Արամայիսի ՅԱՎՐՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի արարողակարգի ղեկավար), • Աննա Ռուբիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի լրատվության պատասխանատու), • Սևակ Խաժակի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ («Համահայկական կամավորական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար), • Ռիտա Յուրիի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ (Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության 1-03 ծառայության պետ): Նիկոլ Փաշինյանը Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել է՝ • Բագրատ Արմենի ԴԻՎԱՆՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի գլխավոր նկարիչ-դիզայներ), • Դավիթ Վարդգեսի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի տեխնիկական տնօրեն), • Մուշեղ Հենրիի ԳԱՌՈՒԿՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի եռաչափ պատկերների հեղինակ):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր