211652_close_icon
views-count25383 դիտում article-date 17:56 23-09-2015

Նոր մանրամասներ` Դսեղ գյուղում 2 եղբայրների ողբերգական ավտովթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական բաժնում, ոստիկանության Գուգարքի բաժնում և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտում տեղեկություններ են ստացվել, որ մինչև ողբերգական ավտովթարի պահը` ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան բախվել է BMW 523 մակնիշի 34 CM 395 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո Нива- ի վարորդը հեռացել է ավտոմեքենայով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում վնասվել է BMW -ի ձախ կողային մասը և նույն օրը ժամը 03:30-ի սահմաններում տեղի ունեցած այդ վթարի փաստով ՃՈ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվել: Գ. Շամշյանի տեղեկություններով` BMW-ն վարել է Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի բնակիչ Արսեն Նազարյանը: Հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են քննչական վարչություն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/22/65565/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 22-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դսեղ գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորն ու հայտնվել Փամբակ գետում: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել էին: Մեկի դին քաղաքացիներն իրենց ուժերով դուրս էին բերել ձորից, իսկ մյուսին դուրս բերելու համար այդ պահին աշխատանքներ էին կատարում տեղի փրկարարները, ճանապարհային ոստիկանները: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները Դեբեդ գյուղի բնակիչներ էին և հարազատ եղբայրներ: Նրանք էին՝ 52-ամյա Գառնիկ Նազլուխանյանը և 41-ամյա Աղասի Նազլուխանյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր