211652_close_icon
views-count86182 դիտում article-date 13:00 15-11-2018

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. 48-ամյա մայրը փորձում էր իր 26-ամյա խմած տղայի մեղքը վերցնել իր վրա. մահացածի հայրն էլ նույնպես մահացել է ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Վարազդատ Խալաթյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 7-ին Թևոսյան փողոցում մահվան ելքով ավտովթարի մեջ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Ոստիկանություն, իսկ այնուհետև քննչական բաժին է ներկայացել Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ՝ 48-ամյա Գայանե Սարգսյանը, ով փորձել է իրավապահներին մոլորեցնել, որ վթարի ժամանակ BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի ավտոմեքենան վարել է ինքը, սակայն ՀԿԳ ավագ քննիչի բազմակողմանի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ. Սարգսյանը փորձում է իր տղայի՝ Վ. Խալաթյանի մեղքը վերցնել իր վրա՝ թացնելով իրական վարորդին, իսկ վարորդը եղել է նրա տղան, ով ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ BMW-ն վարել է ոչ սթափ (ամենաբարձր խմածության աստիճան), ով, ի դեպ, զինծառայությունից ազատված է եղել։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ նա մեկ այլ Mercedes-ի հետ «գոնկա կպնելիս են եղել», ինչն էլ դարձել է խոշոր ու ողբերգական վթարի պատճառ։ Քննչական բաժինը պարզել է նաև, որ Nissan-ը վարել է Երևանի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արսեն Արսենյանը, իսկ ճանապարհին կայանված վթարի ենթարկված Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի ավտոմեքենան էլ վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Գաբրիելյանը։ Վթարի հետևանքով Ա. Արսենյանը տեղում մահացել էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ BMW-ի վարորդի հետ «գոնկա կպած» ու փախուստի դիմած Mercedes-ն ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Արսենյանի հայրն էլ տարիներ առաջ նույնպես մահացել է ավտովթարից։ Ողբերգական այդ դեպքում նույնպես հայրը մեղավոր չի եղել։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/08/1109571/?fbclid=IwAR1eetx3WvOsXiZ2eJTG3_IKPwSusYNaWLaHo1WiPjf1AhE7q2yYXHKWonU]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Ջրվեժ թաղամասում՝ Թևոսյան փողոցում, բախվել էին Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի, BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի և Nissan March մակնիշի 35 FX 056 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգու էլ շտապօգնության հերթապահ խումբը տեղափոխել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչները՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետևանքով BMW-ն էլ բախվել էր հաստաբուն ծառին: Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր