211652_close_icon
views-count1282 դիտում article-date 23:59 23-09-2015

Հաագայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել

Սեպտեմբերի 22-ին Հաագայի քաղաքապետարանի «Ատրիում» սրահում բացվեց Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով, որը կազմակերպվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից: Ցուցահանդեսը ներկայացնում է համաշխարհային մամուլի անդրադարձերը համիդյան կոտորածներին, 20-րդ դարասկզբի հայկական ջարդերին ու Ցեղասպանությանը` դրա հետևանքներով ու մարդկային ճակատագրերով հանդերձ: Ցուցահանդեսում տեղ են գտնել նաև հոլանդական մամուլի առաջաբան էջերի լուսաբանումները, որը հոլանդական հասարակությանը կծանոթացնի մեկդարյա վաղեմության նյութերին ու հասարակական վերաբերմունքին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին: Ցուցահանդեսը գործելու է սեպտեմբերի 22-ից հոկտեմեբրի 9-ը:

Նմանատիպ նյութեր