6139 դիտում
07:59 24-09-2015
Սյունիքի մարզպետի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությանը պատկանող գույքն հանված է աճուրդի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Տևական ժամանակ է, ինչ հայտնի գործարար, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությանը պատկանող գույքն հանված է աճուրդի, բայց գնորդ այդպես էլ ի հայտ չի գալիս։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 17-ին հերթական անգամ «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքը հանվել է աճուրդի, և աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։
Հաջորդ կրկնաճուրդը կկայանա հոկտեմբերի 14-ին։ Այս անգամ ընկերության գույքը՝ հիմնականում բեռնատար ավտոմեքենաներ, արդեն կվաճառվեն առանձին-առանձին լոտերով։ Պարզվում է՝ընկերությունն իր գործունեության ընթացքում պարտքեր է կուտակել «Կարին», «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաև՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին։ Ի դեպ, Համբարձումյանին պատկանող այդ ընկերությունը զբաղվում էր հացի և խմորեղենի արտադրությամբ ու ժամանակին համարվում էր խոշոր արտադրող»։
Նմանատիպ նյութեր
9735 դիտում
09:31 30-11-2016
Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանի ընկերությունները սնանկանում են. «Ժողովուրդ»
39326 դիտում
18:15 01-04-2019
«Լրիվ սուտ է, դատավորն էլ կաշառված է». Վլադիմիր Գասպարյանի տան գործով դատի են տվել Սիլվա Համբարձումյանին. ԼՈւՐԵՐ.com
1727 դիտում
10:11 14-02-2014
Աշոտ Սուքիասյանի որդին՝ Էդգար Սուքիասյանն աճուրդի հանված առանձնատանը բնակվում է միայնակ․ Ժողովուրդ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»