211652_close_icon
views-count39329 դիտում article-date 18:15 01-04-2019

«Լրիվ սուտ է, դատավորն էլ կաշառված է». Վլադիմիր Գասպարյանի տան գործով դատի են տվել Սիլվա Համբարձումյանին. ԼՈւՐԵՐ.com

[url=https://lurer.com/?p=316779&l=am&fbclid=IwAR1YX_ThEIw9ZN1GdXkN-Rk2S4yF2xcOseBJLE_AEwiO9tMKYj7fmsdk1io]ԼՈւՐԵՐ.com[/url]-ը գրում է. «Հետք»-ը գրել էր, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել, ինչպես նաև քրեական գործ է հարուցվել այն հիմքով, որ նախկին ոստիկանապետը մի քանի գործարքի արդյունքում 3 միլիոն դոլարանոց առանձնատունը ձեռք է բերել ընդամենը 200 000 դոլարով: Առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դիմել է դատարան, Վլադիմիր Գասպարյանի կնոջ մորից՝ Հեղուշ Գալստյանից, ում վաճառել է տունը, պահանջել վճարել առանձնատան գումարը՝ 900 միլիոն դրամը, որը, սակայն, չի ստացել: Եվ քանի որ Գալստյանը չէր կատարել պարտավորությունները՝ բանկը աճուրդում առանձնատունը վաճառել էր Գասպարյանի կնոջ ազգականին, որն էլ այն նվիրել էր Գասպարյանի որդուն: Աղասի Դանիելյանը փոխելով հայցի առարկան՝ դատարանից խնդրել է, որ պատասխանողներ ներգրավեն նաև նախկին ոստիկանապետն ու նրա կինը, ապա միջնորդել է, որ 900 միլիոն դրամի չափով արգելանք դրվի Գասպարյանի ընտանիքի անդամների գույքի և հաշիվների վրա, ինչը դատարանը բավարարել է, իսկ հարկադիր կատարման ծառայությունը արգելանքի տակ է առել նշված անձանց հաշիվներն ու գույքը: Ըստ հրապարակման՝ առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատական հայցեր է ներկայացրել նաև առանձնատան գործարքին առնչություն ունեցած գործարարներ Սիլվա Համբարձումյանի և Ալբերտ Երիցյանի դեմ: [url=https://lurer.com/?p=316779&l=am&fbclid=IwAR1YX_ThEIw9ZN1GdXkN-Rk2S4yF2xcOseBJLE_AEwiO9tMKYj7fmsdk1io]ԼՈւՐԵՐ.com[/url]-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը հերքեց իր առնչությունը ստեղծված իրավիճակին, ապա նշեց, որ այս պատմության «մեղավորը» Աղասի Դանիելյանն է, իսկ Հեղուշ Գալստյանը (Վլադիմիր Գասպարյանի կնոջ մայրը) փողը տվել, տունն առել է: Մանրամասներն՝ [url=https://lurer.com/?p=316779&l=am&fbclid=IwAR1YX_ThEIw9ZN1GdXkN-Rk2S4yF2xcOseBJLE_AEwiO9tMKYj7fmsdk1io]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր