211652_close_icon
views-count1727 դիտում article-date 10:11 14-02-2014

Աշոտ Սուքիասյանի որդին՝ Էդգար Սուքիասյանն աճուրդի հանված առանձնատանը բնակվում է միայնակ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օֆշորային սկանդալի «գլխավոր հերոս» Աշոտ Սուքիասյանի որդին՝ Էդգար Սուքիասյանը, որն այս օրերին միայնակ բնակվում է «Պրոմեթեյբանկ»-ի կողմից աճուրդի հանված Բարբյուսի 11 հասցեում, առանձնատնից գրեթե դուրս չի գալիս։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էդգարին ապրելու համար անհրաժեշտ սննդով և այլ իրերով ապահովում են նրա մի քանի մտերիմ ընկերները և հարևանությամբ ապրող կանանցից մեկը՝ տիկին Սեդան։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 37-ամյա Էդգարն ամիսներ առաջ ընկել և վնասել է ողնաշարը: Իսկ թե որտեղ են Աշոտ Սուքիասյանի կինը՝ Շուշանիկ Դավթյանը, և նրա դուստրը՝ Սվետլանա Սուքիասյանը, հարևանները չգիտեն։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ նշված առանձնատանն ապրում է միայն Էդգարը և տանից դուրս չի գալիս»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր