211652_close_icon
views-count2672 դիտում article-date 11:54 25-09-2015

«Այաչոյի» ֆուտբոլիստը ծեծկռտուքի համար որակազրկվել է 16 ամսով. տեսանյութ

Ֆրանսիական «Այաչոյի» պաշտպան Ժորիս Սենատին որակազրկվել է Ֆրանսիայի առաջնության 2-րդ լիգայի 5-րդ տուրում՝ «Տուրի» հետ հանդիպման (1:2) ժամանակ ծեծկռտուքի համար: Ծեծկռտուքին ակտիվորեն մասնակցելու և մրցակցի երկու խաղացողների հարվածելու համար Սենատին որակազրկվել է 16 ամսով: Ծեծկռտուքի մյուս մասնակիցները՝ «Տուրի» դարպասապահ Բինգուրու Կամարան և «Այաչոյի» դարպասապահ Անտոնի Սկրիբը որակազրկվել են համապատասխանաբար 3 և 5 խաղով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր