211652_close_icon
views-count4707 դիտում article-date 20:59 05-02-2021

Բրազիլացի ֆուտբոլիստը որակազրկվել է մրցակիցներին առնանդամը ցուցադրելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլական «Պորտուգեզա» ակումբի կիսապաշտպան Էմերսոն Կարիոկան որակազրկվել է Բրազիլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի ութ խաղով՝ խփած գոլից հետո մրցակիցներին առնանդամ ցույց տալու համար:

2020 թվականի դեկտեմբերին՝ դեռևս «Սամպայո Կորեա» թիմի կազմում, 25-ամյա բրազիլացին խփել էր հաղթական գոլը «Մարիկային», որից հետո իր վրայից հանել էր խաղաշապիկն ու իջեցրել վարտիքը, ինչը անմիջապես խաղադաշտում զանգվածային ծեծկռտուքի պատճառ էր դարձե:

Էմերսոնի այդ գոլի շնորհիվ նրա թիմը դուրս էր եկել Ռիո-դե-Ժանեյրոյի առաջնության փլեյ-օֆֆ: Ֆուտբոլիստըն իր վարքագիծը բացատրել է նրանով, որ մրցակցի մարզիչներն ու խաղացողները վերջին խաղերում իր հասցեին ռասիստական արտահայտություններ են արել:

««Մարիկայի» խաղացողները վերջին երեք հանդիպումներում, որտեղ ես նրանց դեմ էի խաղում, անընդհատ ինձ վիրավորում էին, անվանում հարբեցող և ցմփոր կապիկ: Ես շատ զայրացած էի դրանից», ասել է Կարիոկան:

Այս արարքի համար նա որակազրկվել է 8 խաղով, որից 2-ը նա բաց է թողնելու մերկանալու, իսկ ևս 6-ը՝ ծեծկռտուք հրահրելու համար:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր