7308 դիտում
08:54 26-09-2015
Երեխաների առևանգման մասին «լրատվական ահաբեկչությունը» կոնկրետ կետից ուղղորդվող եւ հեռու գնացող նպատակով գործընթաց է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Արդեն մոտ մեկ ամիս է՝ կասկածելի ծագումնաբանությամբ ինչ-որ կայքեր եւ անձինք տարբեր խողովակներով լուրեր են տարածում սկզբում, իբր դպրոցներից, հետո մանկապարտեզներից երեխաներ գողանալու մասին: Իհարկե, այդ լուրերը հերքվում են, բայց արդյունքում հատկապես մարզերում խուճապային տրամադրություններ են տարածվում, մարդիկ վախենում են իրենց երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ ուղարկել. անգամ այդ հաստատությունների ղեկավարներն են սկսել զգուշանալ: Սկզբում թվում էր՝ այդ լուրեր տարածող կայքերը «լայք» հավաքելու համար են այդպես վարվում, բայց այժմ արդեն լուրջ կասկածներ են առաջանում, որ այս «լրատվական ահաբեկչությունը» կոնկրետ կետից ուղղորդվող եւ հեռու գնացող նպատակով գործընթաց է:
Մասնավորապես, չի բացառվում, որ այս «ահաբեկչության» թիկունքում կանգնած են հենց ՀՀ իշխանության որոշակի կառույցներ, իսկ նպատակն էլ այն է, որ այս պատմությունը մատնացույց անելով՝ պնդեն, թե իբր անհրաժեշտ է փոխել «Զանգվածային լրատվության մասին» օրենքը՝ նոր օրենքում ներդնելով կայքերի վերահսկողության կոնկրետ գործիքներ»:
Նմանատիպ նյութեր
622 դիտում
09:00 01-02-2025
Իսկ գուցե ավելի հեռու գնացող նպատակներ կա՞ն. «Փաստ»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1813 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8889 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին