211652_close_icon
views-count4079 դիտում article-date 11:29 26-09-2015

Պաշտոնական հաղորդագրությունների մեջ պետք է անպայման նշել, որ հայկական դիրքերը ռմբակոծող ոսոխի հագին թուրքական արտադրության գուլպաներ են եղել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հատուկ ընդգծել, որ նախօրեին հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է մի շարք զինատեսակներ, այդ թվում՝ թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք։ «ՉԻ»– Այ սա արդեն ճիշտ մոտեցում է, հենց այդպիսի քաղաքականապես կոռեկտ հայտարարություններ էլ մեզ պետք են։ Իսկապես, ի՞նչ կարիք կա թվարկել ռուսական արտադրության զինատեսակները, կարելի է միայն անունները թվարկել արտադրության երկիրը չնշելով, իսկ ահա մյուս զինատեսակների դեպքում երկիրը պարտադիր է: Ավելին, եթե անգամ Հայաստանի սահմանամերձ շրջանները ռմբակոծվեն բացառապես ռուսական արտադրության զենքով (ինչը և տեղի է ունենում), պաշտոնական հաղորդագրությունների մեջ պետք է անպայման նշել, որ հայկական դիրքերը ռմբակոծող ոսոխի հագին թուրքական արտադրության գուլպաներ են եղել։ Որպեսզի հանկարծ հայ հանրությունը շատ չկենտրոնանա մեր թշնամիներին զենք վաճառող ռազմավարական դաշնակցի վրա»։

Նմանատիպ նյութեր