211652_close_icon
views-count27553 դիտում article-date 16:13 26-09-2015

Նոր մանրամասներ հակառակորդի կողմից վիրավորված եւս 3 զինծառայողի մասին

Հակառակորդի կողմից երեկ՝ սեպտեմբերի 25-ին վիրավորված 16 զինծառայողներից Վուրգ Գալստյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Սիսիանից է, իսկ Ռազմիկ Խաչատրյանը՝ Արարատից։ Վանիկ Մարտիրոսյանն էլ Լոռու Մարզի Արեւաշող գյուղից է։ Ավելի վաղ հայտնել էինք վիրավորված 16 զինծառայողների տվյալները՝ նրանք են՝ Վանիկ Մարտիրոսյանը, Արկադի Մուրադյանը, Խաչատուր Պապիկյանը, Սաֆար Սաֆարյանը, Արման Ստեփանյանը, Ռազմիկ Խաչատրյանը, Հայկ Հովհաննիսյանը, Հարություն Թովմասյանը, Կարեն Վարդանյանը, Թաթուլ Պողոսյանը, Սերգեյ Էլոյանը, Յաշա Բաղդասարովը, Նարեկ Փարումյանը, Կարեն Երեմյանը, Վուրգ Գալստյանը, Սեդրակ Ղարիբյանը: Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ` Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր