19070 դիտում
13:24 28-09-2015
Լարված իրավիճակ Երևանի քաղաքապետարանի դիմաց. «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձը և վերջնահաշվարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աղբահանության եւ սանմաքրման ծառայության «Կենտրոն-մաքրություն» ՓԲԸ-ի մի խումբ նախկին աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև և պահանջում են իրենց աշխատավարձը և վերջնահաշվարկը:
«Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ն դեկտեմբեր ամսին լուծարվել է և լուծարումից հետո աշխատակիցները ստիպված են եղել ազատման դիմումներ գրել:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում աշխատակիցները ասացին. «Մենք գիշերներով աշխատել ենք, մինչև առավոտ փողոց ենք մաքրել, մեր պարտականությունները անթերի կատարել ենք, երբևէ չենք բողոքել պայմաններից, ցանկացել ենք Երևանի սիրտը՝ Կենտրոն տարածքը, հնարավորության սահմաններում մաքուր պահել՝ հեռացնելով ամեն տեսակի աղբ: Ո՞րն է պատճառը, որ մեր աշխատավարձը չեն տալիս:
ԴԱՀԿ-ն պատճառաբանում է, թե ընկերությունը լուծարվել է, գումար չունի, սպասեք, մինչև գույքը վաճառվի և փոխհատուցվի Ձեր գումարը: Ինչքա՞ն պետք է գանք ու գնանք: Այսօր հավաքվել ենք քաղաքապետարանի առջև և խնդրում ենք, որպեսզի քաղաքապետարանի միջամտությամբ ստանանք մեզ հասանելիք գումարը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+