6977 դիտում
16:49 31-05-2016
Լարված իրավիճակ Երևանի քաղաքապետարանի դիմաց. «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձը և վերջնահաշվարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 31-ին տևական ժամանակ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աղբահանության եւ սանմաքրման ծառայության «Կենտրոն-մաքրություն» ՓԲԸ-ի մի խումբ նախկին աշխատակիցներ բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև և պահանջում իրենց աշխատավարձը և վերջնահաշվարկը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ն դեկտեմբեր ամսին լուծարվել է և լուծարումից հետո աշխատակիցները ստիպված են եղել ազատման դիմումներ գրել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում աշխատակիցները ասացին. «Մենք գիշերներով աշխատել ենք, մինչև առավոտ փողոց ենք մաքրել, մեր պարտականությունները անթերի կատարել ենք, երբևէ չենք բողոքել պայմաններից, ցանկացել ենք Երևանի սիրտը՝ Կենտրոն տարածքը, հնարավորության սահմաններում մաքուր պահել՝ հեռացնելով ամեն տեսակի աղբ: Ո՞րն է պատճառը, որ մեր աշխատավարձը չեն տալիս»:
Ակցիայի մասնակիցները ցանկանում էին հանդիպել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն նրանց մոտեցավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության Աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը, նրանց հրավիրեց քաղաքապետարան, որպեսզի քննարկեն հարցը և խնդրին տան շուտափույթ լուծում՝ իրենց վերջնահաշվարկը ստանալու համար:
«Քաղաքապետարանը իրենց համար դիմումները պատրաստել է և ցանկանում է այնպես անել, որ առանձին-առանձին չդիմեն դատարան: Հիմա կանենք այնպես, որ բոլորը մի փաստաբանով դիմեն դատարան, որ ընկերության՝ աճուրդի հանված գույքի վաճառքից միանգամից իրենց գումարները ստանան: Լուծարվելուց ի վեր վճարվել է գործազուրկ մնացած աշխատողներից մոտ 250-ի աշխատավարձերը և մնացել են մոտ 5 տասնյակը»,-ասաց Հ. Ահարոնյանը:
«Կենտրոն մաքրություն» ընկերության աշխատակիցներին դեկտեմբերի 1-ին հայտնել էին, որ իրենք ազատված են աշխատանքից: Ընկերությունը լուծարվել է Երեւանի Կենտրոն համայնքի աղբահանությունը լիբանանյան «Սանիտեկ» ընկերությանը փոխանցելուց հետո:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+