211652_close_icon
views-count7532 դիտում article-date 19:02 13-07-2014

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարին պատկանող կիսակառույցից տոննանոց աղբը հեռացրեցին «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մեկ շաբաթից ավելի է Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն մաքրություն» Փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները՝ տնօրեն Միքայել Դավթյանի գլխավորությամբ, իսկական «գրոհ» են ձեռնարկել Սարյան 33 շենքի բակի՝ դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված սակայն, չգործող տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Կենտրոն մաքրության» աշխատակիցները նշված շինության միջից դուրս են բերել մի քանի տոննա կենցաղային և շինարարական աղբ, որը ԶԻԼ ու ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենաներով հեռացրել են տարածքից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ այդ կիսակառույց շինությունը պատկանում է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանին: Սակայն վերջինս, եթե շինության պատուհանները ճաղավանդակով փակեր, ապա անբարեխիղճ բնակիչները աղբի բուրգ չէին ստեղծի. թափառաշրջիկներն էլ՝ այն չէին վերածի արտաքնոցի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երբ մարդիկ սկսել են մաքրել տարածքը այդ մասին տեղեկացվել է Գ. Գյանջումյանին: Վերջինը սակայն չի բարեհաճել անգամ ամառվա այս տապին ծանր աշխատանք կատարող բանվորներին, ովքեր մաքրում են նրա շինության աղբը, «մի բաժակ սառը ջուր առաջարկել» : «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի ղեկավարությունն այդ ամենը մաքրելուց հետո իր ուժերով փակեց լուսամուտները , որպեսզի անբարեխիղճ ու «խոզի» հոգեբանությամբ ապրող բնակիչը նորից չապականի տարածքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով աշխատանքներին հետևել է անձամբ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ով իրավիճակի մասին զեկուցել է այս օրերին Ղարաբաղում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր