211652_close_icon
views-count1806 դիտում article-date 15:51 28-09-2015

«Սպարտակի» հարձակվող Զե Լուիշը մեկ ամիս չի խաղա

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Զե Լուիշը Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում՝ «Զենիթի» հետ հանդիպման ժամանակ (2:2) վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը վնասել է ազդրի մկանը և նախնական բուժզննման արդյունքներով, բաց կթողնի մոտ մեկ ամիս: Հիշեցնենք, որ «Սպարտակի» կազմում վերջին երկու հանդիպումները վնասվածքի պատճառով բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, սակայն հոկտեմբերի 3-ին՝ «Մորդովիայի» հետ հանդիպմանը նա արդեն պատրաստ կլինի:

Նմանատիպ նյութեր