211652_close_icon
views-count33045 դիտում article-date 18:20 28-09-2015

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ` սեպտեմբերի 27-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 14:00-ի սահմաններում Ստեփանակաերտ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 26-ամյա Վլադիմիր Ալեքսանյանը դեռևս անհայտ պայմաններում Մեղրի –Երևան ավտոճանապահի 176-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մանկիշի 32 ՕՕ 709 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Սիսիան քաղաքի Ադամյան փողոցի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ղալամյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 QR 988 համարանիշի ավտոմեքենային, որից հետո կողաշրջվելով` հայտնվել է ձախակողմյան դաշտի մեջ: Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորուհի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակչուհի, 48-ամյա Նոնա Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ, ԼՂՀ Մարտունի քաղաքի բնակիչներ, 6-ամյա Արեն Պետրոսյանը, 24-ամյա Ռուզան Պետրոսյանը, 12-ամյա Ելենա Պետրոսյանը և Volkswagen-ի ուղևորուհի, Սիսիան քաղաքի բնակչուհի, 24-ամյա Ռուզան Ներսիսյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Սիսիանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Տեղում քննչական աշխատանքերը ղեկավարել է Սիսիանի քննչական բաժնի պետ Ա. Հարությունյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդներից Ն. Ղալամյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես պայմանագրային զինծառայող, իսկ վիրավորները ընտանիքի անդամներ են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր