Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համագործակցությունից հրաժարվելը սխալ է համարում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Այսօր մենք ռազմատեխնիկական օգնություն ենք ցույց տալիս Իրաքին, Սիրիային և տարածաշրջանի այլ երկրների: Մեծ սխալ է` Սիրիայի իշխանության հետ համագործակցությունից հրաժարվելը: Ասադի իշխանությունը քաջաբար կռվում է ահաբեկչության դեմ»,- ասել է ՌԴ նախագահը: