Պենտագոնը հրաժարվել է ԻՊ-ի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությունից
Չնայած ԻՊ-ի հարցում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին, Պենտագոնը մտադիր չէ համագործակցել, մինչև Մոսկվան չփոխի իր դիրքորոշումը Ասադի հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան, հաղորդում է Ria Novosti-ն:
Նշենք, որ նախօրեին ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեհ Ռուդսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է տեղեկություններով կիսվել ԱՄՆ-ի հետ, որը գլխավորում է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան: