211652_close_icon
views-count1355 դիտում article-date 11:21 29-09-2015

Պուտինն առաջարկել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովին ունեցած իր ելույթում առաջարկել է ստեղծել խոշոր հակաահաբեկչական կոալիցիա, որի հիմքը պետք է կազմեն մուսուլմանական երկրները, հաղորդում է BBC-ն: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ազդեցության ընդլայնումը չափազանց վտանգավոր է դարձել: «Աշխարհում այս իրավիճակը հանդուրժելն արդեն անհնարին է դառնում»,-հայտարել է Պուտինը: Ըստ նրա՝ առաջին հերթին անհրաժեշտ է ընդունել ԻՊ-ի դեմ համակարգող պայքարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Նա մեծ սխալ է համարել նաև Սիրիայի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելը, ովքեր իրականում պայքարում են ահաբեկչության դեմ:

Նմանատիպ նյութեր