2985 դիտում
16:51 29-09-2015
Ամերիկյան օդուժը ռմբակոծում է թալիբների կողմից զավթված Քունդուզ քաղաքը
Աֆղանստանում սկսվել է երկրի հյուսիսային Քունդուզ քաղաքը թալիբներից ազատագրելու օպերացիան:
The Associated Press-ը հաղորդում է, որ աֆղանական ուժերին օգնում են ամերիկյան ռազմաօդային ուժերը: ԱՄՆ ուժերն արդեն մի քանի հարվածներ են հասցրել թալիբների դիրքերին: Այդ մասին հայտնել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմական առաքելության ներկայացուցիչ Բրայան Թրայբասը:
Համանուն նահանգի 300 հազար բնակչություն ունեցող քաղաքը հանդիսանում է կենտրոնը: Թալիբները հարձակման էին անցել երկուշաբթի առավոտյան: Մի քանի հարյուր մարդկանցից բաղկացած ահաբեկիչների խմբերից մեկը հարձակվել էր նաև Քունդուզի բանտի վրա և ազատ արձակել բանտարկյալներին:
Հարձակման էին ենթարկվել նաև նահանգային խորհրդի շենքը, ազգային անվտանգության շենքը, ՄԱԿ-ի մասնաճյուղը, այլ կառավարական հաստատություններ:
Նմանատիպ նյութեր
5135 դիտում
20:14 11-02-2016
ՌԴ օդուժը ռմբակոծում է Սիրիայի Դարյա քաղաքը. տեսանյութ
1426 դիտում
14:45 30-06-2014
Իսրայելի օդուժը ռմբակոծում է ահաբեկիչների մեքենան. տեսանյութ
1422 դիտում
11:38 13-06-2014
Սիրիական բանակը ռմբակոծում է Նավա քաղաքը. տեսանյութ
Այս բաժնից
445 դիտում
18:24 18-10-2024
Բայդենը խոստացել է Ուկրաինային առանց աջակցության չթողնել
526 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի