1488 դիտում
22:53 29-09-2015
Արցախի փոխվարչապետն ընդունել է ՀՕՄ մի խումբ ներկայացուցիչների
Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայ օգնության միության Կանադաի շրջանի վարչության մի շարք անդամների՝ ատենապետ Արմինե Գարապետյանի գլխավորությամբ:
Փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է սփյուռքի նշանակալի դերակատարումն Արցախի զարգացման գործում: Նա անդրադարձել է հանրապետությունում իրականացվող ժողովրդագրական քաղաքականությանը՝ շեշտադրելով նաև սփյուռքահայության մասնակցության կարևորությունը: Ա. Աղաբեկյանը հակիրճ ներկայացրել է տնտեսական ընթացիկ ծրագրերը և առաջիկա նախագծերը՝ կոչ անելով ներկաներին դառնալ ԱՀ կառավարության խոսնակներն իրենց երկրներում:
Փոխվարչապետն անդրադարձել է նաև Արցախում ՀՕՄ-ի գործունեությանը և ընթացիկ ծրագրերից կարևորել 8 մանկապարտեզների ֆինանսավորումը: Նրա խոսքով՝ ՀՕՄ-ի նորընտիր վարչությունը պետք է հասկանա մանկապարտեզների կառուցման և ֆինանսավորման կարևորությունը, որոնք պետք է շարունակական բնույթ կրեն:
«Ստեփանակերտում կառուցվող մանկապարտեզի նոր մասնաշենքը, որը նախատեսված է 130 երեխայի համար, առաջինն է լինելու, որն ունենալու է ռմբապաստարան, և յուրաքանչյուր ՀՕՄուհի համացանցի միջոցով մասնակիցն է լինելու մանկապարտեզի աշխատանքներին»,- ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ նախատեսվում է շենքի շինարարությունն ավարտել 2016 թվականին:
Հանդիպման վերջում Ա. Աղաբեկյանը պատասխանել է հյուրերի բազմաբնույթ հարցերին՝ հորդորելով ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի զարգացման գործում:
Նմանատիպ նյութեր
13146 դիտում
16:29 30-06-2017
«Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք». ՀՕՄ-ն այցելել է Արցախի զորամասեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
748 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
697 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
748 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ