211652_close_icon
views-count4344 դիտում article-date 12:08 29-09-2018

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբային: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Մեծարգո Ռաուլ Ջումկովի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ: 2018 թվականը հոբելյանական է Աբխազիայի համար: 25 տարի առաջ Աբխազիայի ժողովուրդը հռչակեց իր անկախ եւ ինքնիշխան պետության ստեղծումը: 10 տարի առաջ Աբխազիայի անկախությունը ճանաչեց Ռուսաստանի Դաշնությունը՝ նշանավորելով Աբխազիայի պետականության միջազգային ճանաչման սկիզբը: Քառորդ դարի ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է դժվարին, բայց եւ հերոսական ուղի: Աբխազիայի ժողովուրդը հաջողությամբ լուծում է պետականաշինության խնդիրները, անշեղորեն ամրապնդում եւ զարգացնում իր երկիրը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Ռաուլ Ջումկովի, եւ մաղթում Ձեզ ու Աբխազիայի ողջ ժողովրդին խաղաղություն, բարօրություն եւ բարգավաճում»:

Նմանատիպ նյութեր